▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթար Երևանում. 6 վիրավորներից 3-ը երեխաներ են

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ և Կ. Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, 25-ամյա Ռուբիկ Մկրտչյանի վարած Վազ 21214 մակնիշի 87 ՏF 007 համարանիշի և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ Արեն Մարտիրոսյանի վարած Audi մակնիշի 04 RR 022 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Մկրտչյանը և Ա. Մարտիրոսյանի ուղևորներ՝ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի բնակիչներ, 8-ամյա Արես Նավասարդյանը, 15-ամյա Էլեն Բոյախչյանը, 37-ամյա Սեդա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Ռ. Մկրտչյանի ուղևորներ՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչներ, 3-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանն ու 32-ամյա Մանե Աղախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին