▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար «Բելաջիո» ռեստորանի մոտ. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վերջինը մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺShamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտ, բախվել են Mercedes մակնիշի 34 SQ 053 համարանիշի և Nissan մակնիշի 34 RS 317 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը մի քանի պտույտ գլորվելով՝ հարվածել է հաստաբուն ծառին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր մինչ հրշեջների և շտապօգնության ժամանումը, դուրս են բերել ավտոմեքենաներից վիրավորներից 2-ին, իսկ 1-ին արդեն հրշեջ-փրկարարները:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին