▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում. կա 3 զոհ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եւ երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 RA 022  (վարորդ` 30-ամյա Վ. Ա.), «Nissan Patrօl» մակնիշի У835СР-123 եւ «Opel Zafira» մակնիշի 34 ZQ 976 համարանիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Վ. Ա-.ին, 29-ամյա Հ. Հ.-ին եւ մեկ ուղեւորի, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմենիա ԲԿ, որտեղ մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի փականները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին