▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Թբիլիսյան խճուղում. 5 վիրավորներից 3-ը օտարերկրացիներ են

Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մոտ. 27–ամյա վարորդը Nissan-ով բախվել է գովազդային վահանակի սյանը. 5 վիրավորներից  3-ը օտարերկրացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

Shamshyan.com-ը գրում է.Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի բնակիչ, 27-ամյա Գարեգին Գոգջյանը Թբիլիսյան խճուղու թիվ 43 շենքի դիմաց՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մոտ, իր վարած Nissan մակնիշի 35 DT 292 համարանիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե ցանկապատներին և այն կոտրելով՝ բախվել գովազդային վահանակի սյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Գոգջյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի բնակիչ, 27-ամյա Մարգարիտա Սարկիսովան և Ֆիլիպինների քաղաքացիներ, 32-ամյա Ադելինե Մենդոզան, 32-ամյա Ջոան Էսպեռռագոն, 35-ամյա Լոուրդես Կրիստեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հաասել «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին