▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Կոտայքում. Opel-ը բախվել է գովազդային սյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 21-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի 34 RN 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին Արծվի արձանի մոտ բախվել է գովազդային երկաթե վահանակի սյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը մահացել է:
    

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին