▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել Ապագա գյուղի գյուղապետը. կան վիրավորներ

Shamshyan. com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղի սկզբնամասում բախվել են Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ 38-ամյա Արտաշես Բարսեղյանի վարած KIA մակնիշի 247 LL 70 համարանիշի և Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ 25-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած Nisan March մակնիշի 16 SV 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա.Հարությունյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ 22-ամյա Նաիրի Գրիգորյանը, 26-ամյա Արամ Մկրտչյանը և 25-ամյա Շանթ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ասել են, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը: Գ. Շամշյանի տեղեկություններվ KIA-ի վարորդը Ապագա գյուղի գյուղապետն է, ավտոմեքենան էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին