▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում «Վիլիս»-ը վթարի է ենթարկվել. 18-ամյա տղան մահացել է, 25-ամյա եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. «Վիլիս»-ը անտառում վթարի է ենթարկվել, 18-ամյա տղան մահացել է, 25-ամյա եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺShamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ից 09։00-ն ընկած ժամանակահատվածում ГАЗ 69 մակնիշի 31 ԼՍ 738 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հաղարծին գյուղի վարչական տարածքում՝ Հաղարծին-1 պահաբաժնում դեռևս անհայտ պայմաններում վթարի է ենթարկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 18-ամյա Արտակ Բաղդասարյանը տեղում մահացել է, իսկ 25-ամյա Ազատ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը եղբայրներ են։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կողաշրջված ավտոմեքենան ամբողջովին բարձված է եղել նոր կտրված հաստաբուն ծառի կոճղերով։ Իսկ մի քանի ծառեր էլ նոր, թարմ կտրված՝ տապալված էին գետնին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի վարորդի վրա 10 օր առաջ նշված անտառտնտեսության պետը ապօրինի ծառահատման համար վարչական նյութեր էր նախապատրաստել և տուգանել էր 100-150 հազար դրամ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին