▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. «Արջի հուշարձան» կոչվող վայրում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի

shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ալավերդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Սյունիքի մարզի Կապան-Քաջարան ավտոճանապարհին հայտնաբերված տղամարդու մահվան փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։30-ի սահմաններում Ոստիկանության Կապանի բաժին տեղեկություն է ստացվել, որ նշված ճանապարհի «Արջի հուշարձան» կոչվող վայրում տղամարդու դի կա։

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները նշված «Արջի հուշարձան» կոչվող վայրում՝ կիսակառույց շինության մեջ, պատշգամբից երկաթյա ձողից մետաղալարով կախված վիճակում հայտնաբերել են Կապան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Ա.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վարդան Ա.-ն աշխատում էր Կապանի լեռնահարստացման կոմբինատում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին