▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում երիտասարդ աղջիկը BMW-X 6-ով բախվել է քարշակին. նա և նրա 2 ընկերուհիները հիվանդանոցում են

Երևանում երիտասարդ աղջիկը BMW-X 6-ով ողջագուրվել է քարշակի հետնամասին, նա և իր 2 ընկերուհիները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում BMW-X 6 մակնիշի 01 GM 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված քարշակ ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, նրա 2 ուղևորները նույնպես աղջիկներ են եղել:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին