▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, փայտե մահակներ

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը:

 

 

 

 

 

 

Ոստիկաններն ու քննիչները Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ եւ Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկի հատվածում հայտնաբերել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի հատ ինքնաշետ փայտյա մահակներ, ինչպես նաեւ ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ:

 

 

 

 

 

 

Նշված վայրում գետնին հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին