▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրկիզել են Գյումրիում տեղակայված ՌԴ N զորամասի զինվորական հոսպիտալի պետի տեղակալի մեքենան

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Գյումրիում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12:50-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում բնակվող, 38-ամյա Մագոմեդ Մագոմեդովը ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ գիշերը հրկիզել են իր բնակության վայրի շենքի դիմաց կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի M 616 RR 05 RՍՏ համարանիշի ավտոմեքենան:

Մ. Մագոմեդովը ոստիկաններին հայտնել է, որ հրկիզման հետևանքով իրեն պատճառվել է մոտ 3 մլն դրամի վնաս:

 

 

 

 

 

 

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ տուժածը ծառայում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության N զորամասում որպես զինվորական հոսպիտալի պետի տեղակալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին