▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավոր տեղափոխող «Ուազը» վրաերթի է ենթարկել երկու դպրոցականի․ արտակարգ դեպք Արթիկում

Արտակարգ դեպք՝ վրաերթ, ապա վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 15:40-ին, Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցի 3/8 հասցեի դիմաց Գյումրի քաղաղի բնակիչ, 36-ամյա Չապլին Մարտիրոսյանը իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել Արթիկ քաղաքի բնակիչներ, 14-ամյա Արմեն Նահապետյանին և 13-ամյա Սեյրան Արշակյանին:

 

 

 

 

 

 

 

 Վրաերթից հետո УАЗ-ը բախվել է Նարեկացի փողոցի 29 հասցեի բետոնե ցանկապատին․ վրաերթի ենթարկված երեխաները, վարորդ Չ. Մարտիրոսյանը և УАЗ-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 49-ամյա Կարախան Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն, իսկ մեկ այլ ուղևոր, Գյումրիում հաշվառված, 29-ամյա Վրույր Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի քրեակատարողական հիմնարկի բուժկենտրոն:

 

 

 

 

 

Ըստ ֆոտոլրագրողի՝ УАЗ-ի վարորդը աշխատում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակում, վրաերթի ենթարկված երեխաները սովորում են Արթիկի 6-րդ միջնակարգ դպորցի 8-րդ դասարանում, իսկ վիրավոր Վ. Հակոբյանը կալանավոր է: Վիրավոր Կ. Բարսեղյանն էլ աշխատում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակում՝ որպես 2-րդ ջոկի հրամանատար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին