▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ երգերն են քեզ մոտ արթնացնում արյանդ կանչը կամ` արժեհամակրգի վերջնական կորուստ

 

Ըստ իս, այս հոլովակի հեղինակները կարողացել են բավականին հաջող ցուցադրել այն բարոյական ու արժեքային դեգրադացիան, որ մենք ապրում ենք հատկապես վերջին տասնամյակների ընթացքում։ Զուտ քարոզչական իմաստով կան բազմաթիվ թերացումներ կամ ակնհայտորեն զռռացող էլեմենտներ, ինչպիսիք են ասենք «լավ» երգերի ժամանակ Արցախյան պատերազմի դրվագների ցուցադրությունը, իսկ «վատերի» ժամանակ դրանց կատարողների ու ադրբեջանցիների։ Վիճակը էլ ավելի տխուր է, որովհետև Թաթուլ-Մաթուլ, վաղուց անցած էտապ են, հիմա մեր շոուբիզնեսը ավելի ցածրակարգ երաժշտություն ա մատուցում, բայց ավելի դյուրամարս ու հարցը էնքան երաժշտությունը չէ, անգամ մշակույթը՝ առանձին վերցված։ Հարցը նրանում է, որ մենք գնալով կորցնում ենք մեր ինքնության համար անհրաժեշտ արժեհամակարգային ֆոնը, իսկ սա, միայն մեկ փոքր դրվագ է այդ մեծ ու կործանարար գործընթացում։

 

Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին