▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետ Բարսեղյանի եթերային «հանճարեղ գոհարներից»

Բառացիորեն մեջբերում եմ «ՈՎ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ» հեռուստախաղի ոչ անհայտ վարող Ավետ Բարսեղյանի եթերային «հանճարեղ գոհարներից»:
1. «ՄԱՐՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ` ԴԱ ԳՆԴԱՑԻՐՆԵՐԻ, ԱՅՍԻՆՔՆ ՎԱՌՈԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ՆԱԵՎ ՎԱՌՈԴԻ ԳՆԴԱՑԻՐՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ ԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ»: Բռռռռռռռռռռռռ, կախեց: Վայ հոյս այև, էս ի՞նչ ես ասում, այ Ավետ ջան: Ճիշտ տարբերակն է: 
Մարտական հաշվարկ (ռուս. боевой расчет) - ա. ժամանակավոր զինվորական կազմավորում, որը նախատեսված է մարտական հերթապահության կրման, զորքերի (ուժերի) մարտական կառավարման և այլ խնդիրների կատարման համար։
բ. Ստորաբաժանման զինծառայողների հատուկ (լրացուցիչ) պարտականությունների որոշումը մարտական իրադրությունում, մարտավարական զորավարժություններին, տագնապի դեպքում, պահակությունում և այլն։ Ըստ մարտական հաշվարկի՝ նշանակվում են դիտորդներ, կապավորներ, զինամթերքի մատակարարներ, դիտակալներ և այլն։
2. «ՎՃԻՌԴ ԿԱՅԱՑՐՈՒ, ՎՃՌԱԲԵԿ ԱՐՄԱՆ»: Չէ, չէ, ասեք, որ իրոք հուզիչ ա հնչում, պաթոսով: Սակայն տվյալ դեպքում թերևս տեղին կլիներ վճռաբեկի փոխարեն օգտագործել գոնե վճռական բառը:

 

Կարեն Հարությունյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին