▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես անդրադարձա համակարգին, փոխարենը գործից հեռացրին 1 անհատի` աղմուկը կոծկելու համար

-Ես անդրադարձա համակարգին փոխարենը գործից հեռացրեցին մեկ անհատի աղմուկը կոծկելու համար:Փոխարենը վերանայեն ամբողջ կառույցը... Ափսոս որ էլի տուժվեց փոքր օղակը, դրա համար ուզում ես լռել ոչ մի բան չբարձրաձայնել, որ հետո  խիղճդ չտանջի,-դերասան Սոս Զանիբեկյանն է գրել ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ Սոս Զանիբեկյանը տեղեկացրել էր, որ Մոսկվայում թունավորվելուց հետո Երևանում ստիպված էր այցելել հիվանդանոց,   իսկ Սոսի մայրը` Անահիտ Աղասարյանը, բողոքելով հիվանդանոցում տիրով վիճակից, գրել էր հետևյալը.


Սոսը շարունակ փսխում էր, անձեռոցիկ խնդրեցի, իսկ բուժքույրն ասաց, որ սա հիվանդանոց է, այլ ոչ թե սրճարան, և ես էլ խնդրեցի բինտ կամ բամբակ տան: Քիչ անց դաժանության բուժքույրը երևի մոտակա զուգարանից բերում է զուգարանի թուղթ, ու ես սարսափով նայում եմ, թե ինչպես է անօգնական որդիս դրանով մաքրում բերանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին