Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Լիաննա Թևոսյանն ու Արմեն Դավթյանը ներկայացրել են իրենց համատեղ աշխատանքը` «Սուտ է» վերնագրով երգն ու տեսահոլովակը:
Լիաննա Թևոսյանն ու Արմեն Դավթյանը ԳՈՀԱՐ երաժշտախմբի մենակատարներից են և հանդես են եկել աշխարհի տարբեր երկրներում և արժանացել բարձր գնահատանքի:
Արմենը հանդիսատեսին նաև հայտնի է «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծից, իսկ Լիաննան, ով առավել հայտնի է Լայանա բեմական անունով, արդեն մի քանի տեսահոլովակներ ունի:
«Սուտ է» երգի խոսքերի հեղինակը Սվետլանա Բոսնոյանն է, երաժշտությունը` Ռիչարդ Մադլենյանի, գործիքավորումը` Արթուրի ու Բինայի, տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, իսկ երգիչների ոճաբանը` Արայիկ Գաբաջյանն է:
Տեսահոլովակի նկարահանման մասին լուսանկարների շարքն` այստեղ