Դիտեք նաև՝
Արդեն երրորդ օրն է, որ մեր սիրասուն համացանցը թնդում է: Հա բա չիմացա՞՞՞ ք դարի իրադարձություննա տեղի ունեցել... Այո, վերջապես Սոֆի Մխեյանի եղբայրը ամուսնացավ: Ուռա~:
Բայց.. Նախ և առաջ հարգելի լրատվականներ և ՖԲ-հայեր հերիք չի, հայի խասյաթի նման քիթներդ խոթեք այս կամ այն անհատի անձնական կյանք, բայց էտ ոչինչ (Լայքի հեշտ ձևվա), բայց ամենակարևորը` Ո՞վ է Սոֆի Մխեյանը (Սա վիրավորանք չհասկանաք, ուղղակի որպես հայտնություն կամ կարևորություն), որ համացանցով մեկ քննարկեք ոչ թե իր, այլ իր եղբոր հարսանիքը:
Նախ ես, որպես տղա հասկանում եմ եղբոր նեղված լինելը, որ չթողիք էն մարդը հանգիստ վայելի իր հարսանիքը, բայց հիմա այլ բան եմ ուզում քննարկեմ:
Էտ ի՞նչ կարևորագույն իրադարձություն է հայ «Աստղի» աղբոր ամուսնությունը, որ մեր լրատվականները դաժե Սոֆիից հարցազրույց են վերցնում, կամ էլ էն, որ վերնագիր է լինում. «Սոֆի Մխեյանի ախպոր հարսանիքի բացառիկ կադրեր» մէ~ խինդ է պատում հոգիս, էտ նյութը բացելուց առաջ մի սրտատրոփ եմ դառնում, մէ~ լարվածություն... Հա բա չիդեի՞ք կյանքիս իմաստն էր էտ կադրերը տեսնելը: Էս Սոֆիս էլ մի նենց 1 ուրախացել, մի նենց իրան բարձր մարդա համարում, որ հարցազրույցի ժամանակ ասումա. «Ամեն ինչի մասին կխոսեմ հարսանիքից հետո»... պահ, պահ, պահ~~~ Հա Սոֆի ջան խոսիր խնդրում եմ, քանի որ Օբաման էլ է ուզում կարծիք հայտնել քո ասածի վերաբերյալ, Պուտինը Ուկրայնա չի մտնում, ոտը կախա քցում, որ խոսաս, նոր հանգիստ հոգով գնա:
Հա վայ աշկս կոխեք բա... իրա պապան պաշտոնյա է, հա ի՞՞՞ նչ անեք: Վաղը չէ մյուս օրը մեր ժեկի պետի տղեն էլա պսակվում, եկեք, հասեք, նկարեք...
Ինչ եմ ուզում ասեմ. «Հարգելիներս ամեն մի հասարակ «աստղի» մի նստցրեք գլխներդ, որ հետո կարողանաք իջացնել: Թե չէ հետո չբողոքեք, որ մարդիկ իրանց բարձր են պահում»:
Երջանկություն նորապսակներին: