▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

X ֆակտորի Y-ները

 

Էմմին ,Անդրեն,  որպես ժյուրի, Զառա Արամյանն էլ հաղորդավարուհի… կատարյալ անգրագիտություն…
Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է: Օգտվելով առիթից, որոշեցի արտահայտել ներսումս հավաքված զայրույթը:
Վերջերս սկսվեց  x-ֆակտոր մրցույթային հեռուստաշոուն, որը տարբեր երկրներում բավականին «հարգված» մրցույթ է: Սակայն Հայաստանը կարծես այդքան էլ լուրջ չի վերաբերում վերոհիշյալ մրցույթային շոուին, քանի որ ժյուրի է կարգել անձանց, որոնք առհասարակ կապ չունեն երգի, արվեստի հետ: 
«Երգչուհի» Էմմին, որի պաշտոնը ես գրեցի չակերտների մեջ, առհասարակ պետք է հեռու մնա ոչ միայն երգելուց, այլ առավել ևս ժյուրիի անդամ  լինելուց: Էմմին բոլորիս հայտնի պատճառներով է, որ այսօր համարվում է երգչուհի: Վերջին թողարկումներից մեկի ժամանակ, երբ որ ինչ որ մեկը «երգում էր», Էմիին ասեց, որ նա ընդհանրապես չի կարող երգել, ինձ մոտ հարց առաջացավ. «հարգելի Էմմի, իսկ ով է Ձեզ ասել, որ դուք երգել գիտե՞ք, գոռալ , դեռ չի նշանակում  երգել »:
Անդրեն, որը արդեն վաղուց կորցրել է ժողովրդի սերն ու հարգանքը, սկսել է զբաղվել մի գործով, որտեղ նա կարիք չունի ստանալու ծափահարություններ, քանզի քաջ գիտակցելով, որ բեմին կանգնած մարդուն ծափահարումեն, եթե վերջինս կատարում է այնպիսի աշխատանք, որը դիպչում է հանդիսատեսի այս կամ այն խմբի սրտին: Դու արդեն վաղուց էլ չես վայելում ժողովրդի  սերը ՝ անիմաստ տեսահոլովակների և «եվրոպական» ոճիդ  պատճառով:
Երբեմնի դերասանուհի Զառա Արամյանը, արդեն տևական ժամանակ վարում է «Համով զրույց» հաղորդումը: Հաղորդման ընթացքում չկա մի հարց, որը ունենա  իր  իմաստը: Վերջինիս հարցերի 99 տոկոսը, ունեն մոտավոր հետևյալ կառուցվածքը «Դուււււք, ունեեք, շաաաաաատ սիրուն աչքեր, ինչ մակնիշի մեքենա եք   սիրում և ուտում եք արդյոք  դուք թխվածք»: 
Կոչ եմ  հղում ՀՀ հեռուստատեսություններին , մտցրեք  ցենզուրա Ձեր հեռուստատեսություններում, ընտրեք  գրագետ աշխատողներ, թող երգիչը իր երգը  երգի, թող հաղորդավարը հաղորդում վարելուց  զատ դերասան  չդառնա, թող դերասանը  անիմաստ հաղորդում  չվարի:

Էմմին ,Անդրեն,  որպես ժյուրի, Զառա Արամյանն էլ հաղորդավարուհի… կատարյալ անգրագիտություն…


Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է: Օգտվելով առիթից, որոշեցի արտահայտել ներսումս հավաքված զայրույթը:Վերջերս սկսվեց  X-ֆակտոր մրցութային հեռուստաշոուն, որը տարբեր երկրներում բավականին «հարգված» մրցույթ է: Սակայն Հայաստանը կարծես այդքան էլ լուրջ չի վերաբերում վերոհիշյալ մրցույթային շոուին, քանի որ ժյուրի է կարգել անձանց, որոնք առհասարակ կապ չունեն երգի, արվեստի հետ: «Երգչուհի» Էմմին, որի պաշտոնը ես գրեցի չակերտների մեջ, առհասարակ պետք է հեռու մնա ոչ միայն երգելուց, այլ առավել ևս ժյուրիի անդամ  լինելուց: Էմմին բոլորիս հայտնի պատճառներով է, որ այսօր համարվում է երգչուհի: Վերջին թողարկումներից մեկի ժամանակ, երբ որ ինչ որ մեկը «երգում էր», Էմիին ասեց, որ նա ընդհանրապես չի կարող երգել, ինձ մոտ հարց առաջացավ. «հարգելի Էմմի, իսկ ով է Ձեզ ասել, որ դուք երգել գիտե՞ք, գոռալ , դեռ չի նշանակում  երգել »:

Անդրեն, որը արդեն վաղուց կորցրել է ժողովրդի սերն ու հարգանքը, սկսել է զբաղվել մի գործով, որտեղ նա կարիք չունի ստանալու ծափահարություններ, քանզի քաջ գիտակցելով, որ բեմին կանգնած մարդուն ծափահարումեն, եթե վերջինս կատարում է այնպիսի աշխատանք, որը դիպչում է հանդիսատեսի այս կամ այն խմբի սրտին: Դու արդեն վաղուց էլ չես վայելում ժողովրդի  սերը ՝ անիմաստ տեսահոլովակների և «եվրոպական» ոճիդ  պատճառով:

Երբեմնի դերասանուհի Զառա Արամյանը, արդեն տևական ժամանակ վարում է «Համով զրույց» հաղորդումը: Հաղորդման ընթացքում չկա մի հարց, որը ունենա  իր  իմաստը: Վերջինիս հարցերի 99 տոկոսը, ունեն մոտավոր հետևյալ կառուցվածքը «Դուււււք, ունեեք, շաաաաաատ սիրուն աչքեր, ինչ մակնիշի մեքենա եք   սիրում և ուտում եք արդյոք  դուք թխվածք»: 

Կոչ եմ  հղում ՀՀ հեռուստատեսություններին , մտցրեք  ցենզուրա Ձեր հեռուստատեսություններում, ընտրեք  գրագետ աշխատողներ, թող երգիչը իր երգը  երգի, թող հաղորդավարը հաղորդում վարելուց  զատ դերասան  չդառնա, թող դերասանը  անիմաստ հաղորդում  չվարի:

 

Հեղինակ`

Մարգո Բաղինյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին