▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լայանայի Կամաց-կամացը չի ուշանա

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Օրեր առաջ երգչուհի Լայանան «Կամաց-կամաց» երգի հիման վրա նոր տեսահոլովակ է նկարահանել: Asekose.am-ի թղթակիցը կապ է հաստատել երգչուհու հետ` տեսահոլովակի նկարահանման ընթացքից մանրամասներ իմանալու նպատակով: Լայանայի խոսքով` նոր երգը ռիթմիկ է և այն մոտ 10 օրից պատրաստ կլինի.

«Տեսահոլովակը նկարահանել ենք Երևանում, ռեժիսորը Սուրեն Թադևոսյանն է: Այն բավական զվարճալի է ստացվել, սակայն չեմ ցանկանում բոլոր գաղտնիքները բացել»:

Նշենք, որ «Կամաց-կամաց»-ի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, իսկ խոսքերինը` Գրիգոր Կյոկչյանը: Պարային հատվածն ապահովել են «A-Era» խմբի պարուհիները` պարուսույց Ծովինար Ջիլանյանի ղեկավարությամբ, իսկ որպես տեսահոլովակի ոճաբան հանդես է եկել Արայիկ Գաբաջյանը:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք այս երգը հավակնում է դառնալ ամռան գլխավոր հիթերից մեկը, Լայանան պատասխանեց.

«Ըստ իմ ընկերների` ամառային, տրամադրություն բարձրացնող երգ է ստացվել»:

Լուսանկարները` Լայանայի անձնական արխիվից:

Մինչ «Կամաց-կամաց» երգի պրեմիերան առաջարկում ենք վայելել Լայանայի վերջին «Սուտ է» տեսահոլովակը, որում նա հանդես է եկել Արմեն Դավթյանի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին