▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազենի Հովհաննիսյանն էլ է դժգոհ ֆուտբոլային խաղերի հայերեն մեկնաբանությունից

Հեռուստադիտողներն, այդ թվում հայտնիները,  շարունակում են բողոքել Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության հայերեն  մեկնաբանությունից:

Երեկ հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը գրառում էր կատարել  Սլավա Սարգսյանի մեկնաբանությունների մասին` կատակելով,  որ ֆուտբոլային մեկնաբանը  Գերմանիա-Պորտուգալիա խաղին պատրաստվել է` վերցնելով 1974 թվականի բլոկնոտն ու թերթելով հասել Գերմանիայի էջին:

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էլ, ով նույնպես հետևում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, ֆեյսբուքյան իր էջում  այսօր գրառում է կատարել` մասնավորապես նշելով. 

«ԻնՇպես, առաՇնություն, ինՇքան, ինՇպիսի, կոՇման, մարզիՇներ…և այլն…մենակ ԻգնաՇևիչի շ–ն է ճիշտ, բա էն խեղճ Չ(չ) տառն ու՜ր է ՜՜՜՜՜՜՜ուֆֆֆֆֆֆֆֆ. հայկական մեկնաբանությամբ նայողն ինձ կհասկանա»:

Տեղեկացնենք, որ  media.am կայքը մոնիտորինգ է անցկացրել այն մասին, թե ինչպես են սոցիալական մեդիայում մեկնաբանում ֆուտբոլային մեկնաբաններին:

Հիշեցնենք, նաև որ Բրազիլիայում անցկացվող աշխարհի գավաթի առաջնության խաղերը Հայաստանում հեռարձակում է Հանրային հեռուստատեսությունը: 

Բրազիլիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունը Հայաստանում հեռարձակում է Հանրային հեռուստատեսությունը: Բրազիլիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունը Հայաստանում հեռարձակում է Հանրային հեռուստատեսությունը: 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին