Չնայած իր խիստ զբաղվածությանը` Քիմ Քարդաշյանը ժամանակ առ ժամանակ թույլ է տալիս իրեն նաև զվարճանալ: Երեկ ռեալիթի-շոուի աստղին նկատել են ատրակցիոնների զբոսայգում, որտեղ Քիմը այցելել է միայնակ` տանը թողնելով ամուսնուն և նրանց մեկամյա դստերը: Հայտնվելով այնտեղ` Քիմն առանց ժամանակ կորցնելու «փորձարկել» է գրեթե բոլոր ատրակցիոնները, որից հետո համտեսել է ամերիկյան հայտնի քորն-դոգը. ի դեպ` ատրակցիոնների ժամանակ ստացած իր զգացողությունները նա նկարահանել է անձնական տեսախցիկով:
Նշենք, որ այդ օրվա զբոսանքի համար Քիմն իր նախընտրությունը տվել է նեղ տաբատին, որը ընդգծել է նրա մարմնի ամենահայտնի մասը և խորը բացվածքով սև տոպին: