Հարսանիք Բլոգը գրում է, որ հուլիսի 12-ին Ռեջի Բուշը, ով հանրությանը ավելի շատ հայտնի է որպես Քիմ Քարդաշյանի նախկին boyfriend-ներից մեկը, Սան-Դիեգոյում ամուսնացել է ամերիկահայ պարուհի Լիլիթ Ավագյանի հետ:
Զույգի հարսանիքին, որն, ի դեպ` բավական շքեղ է կազմակերպված եղել, ներկա են գտնվել Հոլիվուդի մի շարք հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ Քիմ Քարդաշյանի եղբայրը՝ Ռոբը, քույրը և այլք:
Հարսի զգեստի հեղինակը հռչակավոր Galia Lahav դիզայներական տունն է:
Իսկ հիմա մի փոքր ավելի մանրամասն այն մասին՝ ով է Լիլիթ Ավագյանը:
Նշենք, որ Լիլիթ Ավագյանի ընտանիքը Հայաստանից ԱՄՆ է տեղափոխվել 2001 թվականին: Այստեղ նա սկսել է զբաղվել պարերով և շուտով դարձել է պրոֆեսիոնալ պարուհի: «Դա իմ կիրքն է աշխարհին նայել այդքան զարմանալի և գեղեցիկ արվեստի միջոցով»,-իր մասնագիտության մասին ասել է Լիլիթը: Նա հայտնի է դարձել «Պարեր աստղերի հետ» ամերիկյան հաղորդաշարին մասնակցելուց հետո:
Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ամերիկացի մարզիկի ընտրություններին. նա իր նախապատվություն է տալիս է հայուհիների, որոնց արտաքին նմանությունը, ի դեպ, ամբողջ աշխարհն է նկատել:
Տեղեկացնենք, որ Ռեջի Բուշը և Լիլիթը միասին են 2011 թվականից, իսկ 2013 թվականին՝ մինչև ամուսնությունը, ծնվել է նրանց առաջնեկը` դուստր Բրիսիեսը: