Նիկոլայ Բասկովն արդեն հասցրել է դառնալ «Նոր Ալիք 2014» երգի մրցույթի գլխավոր հերոսներից մեկը: 37-ամյա երգիչն այս անգամ Յուրմալա է մեկնել իր նոր ընկերուհու հետ:
Տեղեկացնենք, որ Բասկովն ամենևին չի փորձում թաքցնել նրան. հակառակը` անկաշկանդ զբոսնում է նրա հետ Լատվիայի փողոցներում և ջերմ գրկախառնվում: Պապարացցիներին հաջողվել է լուսանկարել սիրահար զույգին իրենց հյուրանոցի համարի պատշգամբում, որտեղ կարծես թե նրանք տրվել են իրենց գացմունքներին` հաշվի չառնելով դեպի իրենց ուղղված անծանոթ հայացքները:
Ինչպես պարզ է դարձել, Բասկովի ընկրուհուհին 28-ամյա Սոֆին է, ում հետ արտիստը ծանոթացել է դեռևս կես տարի առաջ: