▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջենիֆեր Լոպեսի ծննդյան աստղային հյուրերը և հսկայական տորթը

Հուլիսի 24-ին երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր ծննդյան 45-րդ տարեդարձի առթիվ շքեղ երեկո է կազմակերպել Նյու-Յորքի հայտնի և թանկարժեք ռեստորաններից մեկում: Երեկոյի հյուրերն են եղել Քլոե Քարդաշյանն իր ընկերոջ հետ, Քորթնի Քարդաշյանն ամուսնու հետ, Քելլի Րիպան և այլ հայտնիներ: Նշենք, որ երեկոյին ներկա է եղել նաև ուկրաինացի պարող Մաքսիմ Չմերկովսկին, ում հետ արդեն տևական ժամանակ է, ինչ երգչուհուն սիրավեպ են վերագրում: Չնայած այն բանին, որ Լոպեսն ու Մաքսիմն անընդհատ հերքում են այդ բոլոր խոսակցությունները` ըստ որոշ աղբյուրների` նրանք առանց կաշկանդվելու բավական ջերմ են շփվել միմյանց հետ:

Տեղեկացնենք, որ ներկա հյուրերի ուշադրությունն ամենից շատ գրավել է Ջենիֆերի ծննդյան հսկայական տորթը, որը պատրաստելու համար պահանջվել է երկու օր:

Հսկայական տորթը եղել է երգչուհու և ւառյուծի տեսքով: Վերջինիս «ընկերակցությունը» պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Լոպեսը համաստեղությամբ առյուծ է:

Ներկա հյուրերը ողջ երեկոյի ընթացքում բավական լավ ժամանակ են անցկացրել, հյուրասիրվել են թանկարժեք, հետաքրքիր ուտեստներով և խմիչքներով, ինչպես նաև ուրախացել են մինչև առավոտյան ժամը 4-ը:

Նշենք, որ այս շքեղ երեկոյի կազմակերպման համար Ջենիֆեր Լոպեսը հատկացրել է 100.000 դոլար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին