▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես և իմ աղջիկը. Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր և Միշել Օբամայի սելֆին

Սելֆին երգիչ, երգչուհիների, քաղաքական գործիչների, նույնիսկ թագավորական ընտանիքների և, առհասարակ, հասարակության շրջանում կարծես թե համարվում է համաշխարհային թրենդ: Սելֆիի սիրահարներից է նաև երգչուհի Ջենիֆեր Լոպեսը. վերջինս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի սելֆին` մակագրելով.

«Ես և իմ աղջիկը Լատինական Ամերիկայից ներգաղթյալների իրավունքների հարցերին նվիրված ժողովի ժամանակ»:

Հիշեցնենք, որ Միշել Օբաման ակտիվ գործունեություն է ծավալում նաև ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների հետ. նկարահանվում է սերիալներումգովազդներում և այլն: Նշենք, որ ԱՄՆ առաջին տիկինի ամենամտերիմ ընկերուհիներից մեկը համարվում է երգչուհի Բեյոնսեն, ում, ի դեպ` որոշ ժամանակ առաջ սիրավեպ էին վերագրում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին