Ինչպե՞ս հայտնի է Ժաննա Ֆրիսկեն ԱՄՆ-ում բուժվում է քաղցկեղի դեմ։ Այս պահին նա Լատվիայում է։ Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական մամուլը գրում է այն մասին, որ Ժաննա Ֆրիսկեին գումարը չի բավականացնում բուժումները շարունակելու համար։
Մի քանի ամիսների ընթացքում «Ռուսֆոնդի» կողմից հավաքած 70 միլիոն դոլար գումարն արդեն վերջացել է։ Նշված գումարից 30 միլիոնը հատկացվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին. հենց երգչուհին է այդպես ցանկացել։
Մնացած գումարով Ժաննայի հարազատները վճարել են Գերմանիայում եւ Նյու Յորքում բուժումներ ստանալու համար։ Այս բուժումները դրականորեն են ազդել Ժաննայի առողջության վրա, եւ նա այդ ընթացքում նիհարել, եւ սկսել է ինքնուրույն շարժվել։ Բայց լիովին բուժվելու համար գումարի կարիք շատ կա։
Ֆրիսկեի հարազատները չեն ժխտում, որ բուժումները շարունակելու համար միջոցները չեն բավարարում։