▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգորի Լեպսը Յուրմալայում գումար է հավաքել Ժաննա Ֆրիսկեի բուժման համար

 

Հայտնի երգիչ Գրիգորի Լեպսն այս տարի չի մասնակցել «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի համերգային ծրագրին։ Այնուամենայիվ, նա այդ օրերին ժամանել է Յուրմալա՝ հուլիսի 28-ին «Ձինտարի» սրահում մեծ մենահամերգի, ինչպես նաև իր ընկերների համար համերգ տալու համար, գրում է Комсомольская правда-ն։
 
Մասնավոր համերգը սկսվել է երեկոյան ժամը 11։00-ին և շարունակվել մինչև ուշ գիշեր։ Այդ գիշեր երգչի հետ հանդես են եկել երգչուհիներ Լայմա Վայկուլեն, Քեթի Տոպուրիան և Անի Լորակը։ Սակայն մեկ այլ երգչուհի է զբաղեցրել Լեպսի մտքերն այդ երեկո։
«Ես ունեմ մի ընկերուհի մեր շոու-բիզնեսում։ Ցանկանում եմ նրա մասին մի քանի խոսք ասել։ Նրա անունն է Ժաննա Ֆրիսկե։ Նա լուրջ խնդիրներ ունի, և լավ կլինի գրպանից հանել որևէ բան՝ օգնելու համար։ Ահա ես արեցի։ Եթե մեզանից յուրաքանչյուրն այդպես անի, ես պարզապես երջանիկ կլինեմ։ Եվ նրան կօգնենք։ Շնորհակալություն»,- ասել է Լեպսը համերգի ընթացքում։
 
Նրա խոսքերն ընդունել են ծափահարություններով, և միջոցառմանը ներկա գործարարները կատարել են իրենց նվիրատվությունները։ Համերգի վերջում բավականին մեծ գումար է հավաքվել, որը կհատկացվի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար, ով պայքարում է քաղցկեղի դեմ։

Комсомольская правда-ն գրում է, որ թեև երգիչ Գրիգորի Լեպսն այս տարի չի մասնակցել «Նոր ալիք» միջազգային մրցույթի համերգային ծրագրին, այնուամենայիվ, նա այդ օրերին ժամանել է Յուրմալա՝ հուլիսի 28-ին «Ձինտարի» սրահում մեծ մենահամերգ տալու համար։ Մասնավոր համերգը սկսվել է երեկոյան ժամը 11։00-ին և շարունակվել մինչև ուշ գիշեր։

Համերգի ընթացքում երգչի հետ հանդես են եկել երգչուհիներ Լայմա Վայկուլեն, Քեթի Տոպուրիան և Անի Լորակը։ 

Համերգի ընթացքում Լեպսը հիշել է մեկ այլ երգչուհու ու, մասնավորապես, նշել է.
«Ես ունեմ մի ընկերուհի մեր շոու-բիզնեսում։ Ցանկանում եմ նրա մասին մի քանի խոսք ասել։ Նրա անունն է Ժաննա Ֆրիսկե։ Նա լուրջ խնդիրներ ունի, և լավ կլինի գրպանից հանել որևէ բան՝ օգնելու համար։ Ահա ես արեցի։ Եթե մեզանից յուրաքանչյուրն այդպես անի, ես պարզապես երջանիկ կլինեմ։ Եվ նրան կօգնենք։ Շնորհակալություն»,- ասել է Լեպսը համերգի ընթացքում։ Նրա խոսքերն ընդունել են ծափահարություններով, և միջոցառմանը ներկա գործարարները կատարել են իրենց նվիրատվությունները։ Համերգի վերջում բավականին մեծ գումար է հավաքվել, որը կհատկացվի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար, ով պայքարում է քաղցկեղի դեմ։

Հիշեցնենք,  որ «Նոր-Ալիք» մրցույթի կազմակերպիչները վերջի պահին Իրինա Ալեգրովայի և Գրիգորի Լեպսի անունները ջնջել էին այն արտիստների ցուցակից, ովքեր պետք է ելույթ ունենան մրցույթի շրջանակներում: Պատճառն այն է, որ Ալեգրովան և Լեպսը որոշ ժամանակ առաջ ելույթ են ունեցել Յալթայում կայացած «5 աստղ» մրցույթի ընթացքում, որը նկարահանել է մրցակից հեռուստաալիքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին