Համաշխարհային շոու բիզնեսի ամենաամուր և ամենագեղեցիկ ամուսնական զույգի` Բեյոնսեի և Ջեյ Զիի, ամուսնալուծության մասին սկսեցին խոսել դեռ մի քանի ամիս առաջ: Ըստ որոշ տեղեկությունների` զույգը կարող էր բաժանվել նույնիսկ իրենց համատեղ «On The Run» շրջագայությունը չավարտած:
Սակայն, ինչպես պնդում է հրապարակախոս Ջոնատան Հեյը, այդ անհաջող ընտանեկան դրաման արված էր միայն մեկ բանի համար.
«Այդ կերպ նրանք փորձում էին ուշադրություն հրավիրել իրենց համատեղ համերգային շրջագայության վրա: Եթե դուք փորձեք վերհիշել, թե երբ հայնտվեցին նրանց բաժանության մասին լուրերը, ապա, անկասկած, շատ զուգադիպումների կհանդիպեք: Այն պահից սկսած, երբ համացանցում հայտնվեց Բեյոնսեի քրոջ` Սոլանժ Նոուլզի և Ջեյ Զիի վերելակում տեղի ունեցած վեճի տեսանյութը, համերգի տոմսերի վաճառքը կտրուկ ավելացավ: Երբ ավարտվի նրանց շրջագայությունը, վերջ կդրվի այդ բոլոր խոսակցություններին»,- ասել է Ջոնատան Հեյը: