Համացանցում հայտնվել են լուսանկարներ Ժաննա Ֆրիսկեի որդու կնունքի արարողությունից: Դատելով դրանցից` կարող ենք եզրահանգել, որ Ժաննա Ֆրիսկեն ապաքինվում է:
Որոշ տվյալների համաձայն` Ֆրիսկեն այժմ բնակվում է Յուրմալա քաղաքում, քանի որ տեղի բնակլիմայական պայմանները նպաստում են նրա առողջական վիճակի լավացմանը: Չնայած դրան` երգչուհի լիովին ապաքինվելու համար պետք է դեռ երկար բուժում անցնի: