Բեյոնսեի և նրա ամուսնու՝ Ջեյ Զիի, անվան շուրջ սկանդալ է հասունացել: Բանն այն է, որ լուրեր են տարածվել այն մասին, որ հայտնվել է Թինա Սիլս անունով մի կին, ով պնդում է, որ ինքն է երգչուհու և ռեփերի դստեր՝ 2-ամյա Բլյու Այվիի մայրը։
Թինան արդեն իսկ հասցրել է հայտնի ընտանիքի դեմ դատական հայց ներկայացնել՝ պահանջելով ճանաչել, որ նա է երեխայի կենսաբանական մայրը։ Հայտարարության մեջ Թինան նշել է, որ պատրաստ է անգամ ԴՆԹ-ի թեստ հանձնել։
Նշենք, որ աստղային զույգն այս հարցի շուրջ դեռեւս ոչ մի մեկնաբանություն չի տվել։