Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան ևս միացել է «սառցե դույլ» ֆլեշմոբին, սակայն ի տարբերություն այլ հայտնիների` նա կարծես թե փոքր-ինչ հումորով է վերաբերվել այդ ամենին` իր հերթին մարտահրավեր նետելով համաշխարհային աստղեր Մադոննային, Ջիմ Քերրիին և Ավրիլ Լավինին:
Նշենք, որ տեսանյութում Վոլոչկովան պահը բաց չի թողել և կրկին անգամ ցուցադրել է իր «շպագատ»-ը` գլխին սառը ջուր լցնելու փոխարեն նախընտրելով սառույցի հարվածներ ստանալ մարմնի ներքևի հատվածում: