Ինչպես երևում է, Բեյոնսեն և Ջեյ Զին որոշել են իրենց հերթին հաստատել այն լուրերը, որոնք վերաբերում են իրենց կեղծ ամուսնալուծությանը: Այսպես, օրերս պապարացցիներին հաջողվել է լուսանկարել ամուսիններին «Made in America» փառատոնի ժամանակ գրկախառնվելիս և համբուրվելիս: Ըստ որոշ աղբյուրների` ողջ երեկոյի ընթացքում զույգը շատ երջանիկ և համերաշխ տեսք է ունեցել:



