▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարի էլ հիսունչորս միլիոնանոց «տաշի-տուշի» կունենանք

Արդեն հայտնի է դարձել, որ ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական մեծ համերգի կազմակերպման համար Մշակույթի նախարարությունը կառավարությանն առաջարկում է բյուջեից 53 976 000 դրամ գումար հատկացնել, ասել է, թե այս տարի էլ կունենանք թանկանոց "տաշի-տուշի": Ընդ որում, որոշման նախագիծն արդեն ներառվել է կառավարության նիստերի օրակարգում: Ի դեպ, ինչպես նշված է որոշման նախագծում. «Տոնական մեծ համերգի կազմակերպումը խթան կհանդիսանա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և համայն հայության միասնականության և հայրենասիրական զգացումների ամրապնդման համար, իսկ միջազգային ասպարեզում կբարձրացնի Հայաստանի ժողովրդի վարկանիշը, քանի որ աշխարհի բոլոր ժողովուրդները մեծ նշանակություն են տալիս անկախությանը»: Տերդ մեռնի գիտություն, այստեղ կասեր կարկուտից բերքը կորցրած Զարզանդ պապին, մենք էստեղ ճռռում ենք վարկերի տակ, քարի հետ կռիվ ենք տալիս արևին ու անձրևին, կարկուտի հետ մերկ ձեռքերով մենամարտում ենք, որ դուք հենց այնպես էդքան գումարը տաք մի երկու երեք "պոչը խուզած" զևզեկների, որ երգեն-պարեն ուրախանան, դուք էլ տրչիկ տաք: "Թաղեմ բոյներդ",- Զարզանդ պապիին կլրացներ միայն թշակ-նպաստով ու արևածաղիկ վաճառելուց ստացված գումարով իր որբ թոռներին հազիվհազ պահող Զանո տատին: Բայց չէ: Հայրենի մեր կառավարությունը ազգիս ու երկրիս բոլոր Զարզանդ պապիների ու Զանո տատիների ու առհասարակ բոլոր քննադատների բերանը փակելու համար այս տարվա "տաշի-տուշի"-ն կես միլիոն դրամով ավելի պակաս է անելու. դե կհիշեք 2013թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված Նունե Եսայանի մենահամերգի համար բյուջեից 54 691 400 դրամ հատկացվեց «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Համ էլ, էն չար, վատ, նախանձ ու չկամ ժուռնալիստների բերանը կփակվի, թե չէ անցած տարի էդքան գումարը մշակութամայր Հասոյի թեթև ձեռքով հասավ Նունեին թե չէ, ժուռնալիստները աղմկեցին, քննադատեցին, խեղճի "քթից մուխ հանեցին", չթողեցին նույնիսկ որ "հալալ հիսա" աներ "գողոնը": Բացի այդ, այս տարի ամեն ինչ ավելի լավ է կոնսպիրացվել: Նախ չեն բացահայտվում ելույթ ունեցող արտիստների անունները: Միայն հայտնի է, որ գումարը տրամադրվելու է «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` որպես նվիրատվություն, բա: Էնքան ունենք կարող ենք էդքանն էլ նվեր տանք ու տրչիկենք "տաշիիիիիիիիի~": Իսկ եթե լուրջ, ապա բացարձակապես միևնույնն է, ինչքան գումար ում կտան ու ինչ կանեն` "իրնց մուրը իրենց գլխովը": Այդ ամենից միակ օգուտը գիտեք որը կմնա ժողովրդին: Ասեմ: Տարածքում արևածաղիկ ու այլ մանր-մունր բաներ վաճառողները այդ օրը մի ամսվա առևտուրի գումար կաշխատեն, գոնե երեխեքի հացը ապահովված կլինի: Թե չէ գլուխը քարը ինչ կանեն: Հա, ազգի կամ պետության վարկանիշը աշխարհում բարձրանում է այլ կատեգորիաների հաշվի առնելով, ոչ թե "տաշի տուշի"-ի վրա ծախսած գումարներով. ասենք օրինակ, իրավականությամբ, ժողովրդի բարեկեցությամբ, կոռուպցիայի ցածր ցուցանիշով: Թե չէ Հին Հռոմից լավ տաշի տուշի կազմակերպող չլինեք, հենց իենցից ելավ հայտնի կարգախոսը` "հաց ու հանդեսներ", որի միայն հանդեսները ապահովում եք հասարակ մարդկանց որպես աչքխաբոցի, իսկ հացն էլ դուք եք լափում:

 

Առնո Մահդեսի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին