Տեղեկացրել ենք, որ կայացել է տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը Վիեննայի Ֆիլհարմոնիկի հետ` Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ:
Համերգի կազմակերպիչ` Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն, այս առիթով, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փառք Հայ Հանճարին.երեքհազարանոց դահլիճը ոտնկայս և երկարատև ծափահարում էր ոչ միայն կոնցերտի վերջին ակորդից հետո,այլ նախ Իզայի սոնատի ֆենոմենալ և հետո Բախի սոնատի կատարումից հետո:Անհավատալի է,բայց Վիենայի ֆիլհարմոնիկի զուսպ և առոգանտ երաժիշտները հուզվել էին`արտասվելու աստիճան(ոմանց աչքերից հոսում էր հիացմունքի արցունքեր)..
Հուզիչ է իդեալական կատարմամբ լսել ջութակի և նվագախմբի համար երբևիցե գրված լավագույն կոնցերտի նման պատմական մեկնաբանությունը,որը ոսկե տառերով գրեց այն պատմության էջերին, ի փառս մեր Մեծ Ազգի և նրա երիտասսրդ Հանճարի»: