▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեյոնսեի ծննդյան տարեդարձի լուսանկարները

Իր ծննդյան տարեդարձից երկու օր անց Բեյոնսեն երկրպագուների հետ է կիսվել նշանակալից օրվա լուսանկարներով: Իր 33-րդ տարեդարձը Բեյոնսեն տոնել է ընտանիքի հետ միասին Ֆրանսիայի հարավում: Ծննդյան տարեդարձին ներկա են գտնվել երգչուհու ամուսինը` Ջեյ Զին, նրանց դուստրը, Բեյոնսեի 60-ամյա մայրը և զույգի մի քանի մտերիմ ընկերները: Մինչ տոնական ընթրիքը թանկարժեք ռեստորաններից մեկում, նրանք իրենց հանգսիտն են վայելել զբոսանավի վրա, իսկ արդեն երեկոյան կայացած ընթրիքի ժամանակ Ջեյ Զին մատուցել է իր նվերը, որն է ինքնատիպ գլխարկ` զարդարված տարատեսակ զարդերով և թանկարժեք քարերով: Ի դեպ` այն մակագրված է եղել «Թագուհի Բեյոնսե» անվամբ:

Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Բեյոնսեն և Ջեյ Զին սպասում են իրենց երկրորդ երեխային:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին