Արդեն տեղեկացրել ենք, որ այս օրերին Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ժամանել է Փարիզ` Բարձր նորաձևության շաբաթվան ներկա գտնվելու համար, որտեղ Քիմը գրեթե ամեն օր հայտնվում է սկանդալային պատմությունների կիզակետում: Նրա վրա բառիս բուն իմաստով հարձակվել և գետնին տապալելու փորձ էր կատարել ուկրաինացի լրագրող Վիտալի Սերդյուկը, ինչպես նաև ցուցադրությանն ուշանալու պատճառով իրեն և ամուսնուն տեսնելուն պես սուլել են լրագրողները:
Սակայն այս միջադեպերը որևէ կերպ չեն անդրադառնում Քիմ Քարդաշյանի տրամադրության վրա, նա շարունակում է նոր լուսանկարներ տեղադրել, որոնից մեկում Քանյե Ուեսթը բառիս բուն իմաստով «ձեռք է գցում» իր կնոջ հայտնի հետույքին: