▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն գրկել եմ նրան. սկանդալային լրագրողը` Քիմ Քարդաշյանի վրա հարձակվելու մասին

Վիտալի Սեդյուկը, ով օրերս շարունակելով իր ավանդույթը հարձակվել էր Քիմ Քարդաշյանի վրա, ԶԼՄ-երի հետ զրույցում մեկնաբանել է իր պահվածքը:

«Ես ենթադրում էի, որ այդ երեկո «Balmain» նորաձևության տան ցուցադրությանը ներկա կլինի նաև Քիմը: Կարելի է ասել, որ այդ շոուին ես ներկայացել էի միայն հանուն Քարդաշյանի: Ես քաջ գիտակցում էի, որ նա լինելու էր ցուցադրության ամենակարևոր աստղերից մեկը»,- պատմել է Սեդյուկը:

Սակայն նրա խոսքերով` վնաս հասցել Քիմին, նա չէր պատրաստվում:

«Եթե Քիմի փոխարեն իմ առջև հայտնվեր Քանյեն, ապա ես կվարվեի այնպես, ինչպես որ մինչ այս եմ վարվել: Սակայն պետք է նշեմ, որ Քարդաշյանի հետ շատ զգույշ եմ եղել, չէր որ նա կին է. միայն գրկել եմ Քիմին և վերջ»,- անկեղծացել է սկանդալային լրագրողը:

Հիշեցնենք, որ մինչ այս Վիտալին տարբեր միջոցառումներ ժամանակ հասցրել է ցուցադրել իր սկանդալային պահվածքը և հարձակվել Լեոնարդո Դի Կապրիոյի, Բրեդլի Կուպերի և այ հայտնիների վրա:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին