▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաթևիկ Բաղդասարյանը կարիերան սկսել է գործավարի աշխատանքից. newmag

Newmag.am-ը գրում է․ Տեխնիկական կրթությունն օգնում է կարճ մտածել: Հեռուստամեկնաբան և Արմնյուզ հեռուստաընկերության խմբագիր Տաթևիկ Բաղդասարյանի անկեղծ խոստովանությունը՝ ե՞րբ տեսավ, ինչպե՞ս սիրահարվեց, ո՞վ առաջինը վստահեց:

երբ մրսում ես
Մի խորհրդավոր պատկեր եմ անընդհատ հիշում: Ցուրտ ու մութ տարիներին դուրս էինք գալիս ճյուղեր հավաքելու, որ տանը վառեինք: Ճյուղերը հավաքելիս Նորքի անտառում մոլորվեցինք ու մոտեցանք հեռուստատեսության շենքին: Շրջապատում մութ էր, ոչինչ չէր երևում, ցուրտ, ձյունը դրած ու… հանկարծ տեսա այդ շենքը լույսի մեջ, այնպես էի ուզում հայտնվել այնտեղ: Շենքը մխրճվեց իմ հիշողության մեջ:

երբ մրցում ես
Մրցակցությունը շարժիչ ուժ է: Առաջընթացը խթանող երկու ուժ կա աշխարհում՝ մրցակցությունն ու ծուլությունը: Եթե մարդը չզլանար ամեն անգամ մոտենալ հեռուստացույցին ու փոխել ալիքը, հեռակառավարման վահանակը չէր ստեղծվի: Կամ եթե ջուր կրելն այդքան հաճելի զբաղմունք լիներ, չէին ստեղծի ջրմուղ: Իսկ ահա մրցակցությունն էլ միշտ ստիպում է ձիգ լինել, անընդհատ աշխատել քեզ վրա:

երբ հավատում են
Ուսանող էի, աշխատանք էի փնտրում, որովհետև ծնողներս ինժեներներ էին, պետք էր, որ գոնե ե′ս փող աշխատեի: «Դպրոց» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հանդիպեցի, հարցրեց. «Հոդված գրե՞լ ես կյանքում»: Ասացի՝ չէ:
«Թերթ կարդացե՞լ ես»: Ասացի՝ դե որ հետաքրքիր բան լինում էր, տալիս էին, կարդում էի: «Լավ, շարադրո՞ւթյուն էլ չես գրել»: Ասացի՝ չէ, մամաս էր գրում իմ փոխարեն: Բայց նա վստահեց ինձ, ընդունեց աշխատանքի: Ճիշտ է, սկզբում գործավար էի, հեռախոսազանգերին էի պատասխանում: Հաջորդ համարում արդեն լուր տպագրեցի, մյուսում՝ հոդված: Իսկ մեկնաբանական կարիերայի սկզբում առաջին մարդը, որ հավատաց, որ կարող եմ, Տիգրան Նաղդալյանն էր, միայն ինքն էր հավատում: Մյուսներն ասում էին՝ չի ստացվի, անփորձ մարդ է, ինչպե՞ս եք եթեր վստահում: Իսկ նա հավատաց ու վստահեց:

երբ ճանաչում են
Սկզբում չես զգում հեռուստադիտողի հետ կապը: Պարզապես աշխատում ես անշունչ տեսախցիկի հետ: Քեզ առաջինը տեսնում ու գնահատական են տալիս քո գործընկերները՝ ռեժիսորը, օպերատորը, խմբագիրը, լրագրողները, տեխնիկական անձնակազմը: Սկզբում շատ խորթ էր, երբ մարդիկ փողոցում ճանաչում էին, պտտվում, հետ էին նայում… Թեև պատկերացնում էի, որ ինձ այդքան մարդ է դիտում, բայց երկար ժամանակ էր պետք հասկանալու համար, որ իմ պատկերացրած լսարանը հենց ա′յս մարդիկ են` փողոցով անցնող, սրճարաններում պարապ նստած, երթուղայիններում ճզմված այս մարդիկ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին