Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին, ով վերջերս տոնել է իր ծննդյան 50-ամյակը, վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է այն մասին, որ գրեթե 7 տարի առաջ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով իր մոտ էպիլեպսիա է առաջացել, ինչը նա կարողացել է հաղթահարել երկար տարիներ հետո` ընտանիքի օգնությամբ:
Սոսոն պատմել է, որ ավտովթարի օրը մեքենայի ղեկին իր ընկերն է եղել, ով այդ պահին խմիչքի ազդեցության տակ է եղել:
«Ընկերս` Գեորգին, ինձ խոստացավ շատ դանդաղ վարել մեքենան: Սակայն մինչ ես կփակեի մեքենայի դուռը, նա միանգամից միացրերց շարժիչը և մենք սկսեցինք «թռչել», ինչից հետո էլ տեղի ունեցավ այդ դժբախտ պատահարը: Այն պահին, երբ աչքերս բացեցի, լսում էի միայն, որ մարդիկ գոռում էին` Սոսոյին սպանել են, Սոսոյի վրա կրակել են: Իսկ ընկերս` Գեորգին, գոռում էր, որ նա է ինձ սպանել»,- պատմել է Սոսո Պավլիաշվիլին:
Արտիստը պատմել է նաև, որ ավտովթարից հետո իր մոտ էպիլեպսիայի նախանշաններ են առաջացել:
«Էպիլեպսիայի նոպաներն ինձ մոտ գրեթե միշտ սկսվում էին երեկոյան քնի ընթացքում. երբեմն մի քանի ժամվա ընթացքում դրանք կրկնվում էիր երկու, երեք անգամ: Ինքս ինձ կծոտելու արդյունքում առավոտյան արթնանալիս շրթունքներս և այտերս ամբողջովին արյան մեջ էին լինում, ուղեղս բոլորովին չէր աշխատում, գլուխս անտանելի ցավում էր և ես անգամ չէի հիշում, թե ով եմ, ինչ է իմ անունը և թե որտեղ եմ ես գտնվում: Անգամ չէի կարողանում քայլել: Ինձ դժվար էր աշխատել… այդ ժամանակ համերգներով հանդես չէի գալիս: Բշիշկներն ինձ առաջարկում էին կատարել գլխուղեղի վիրահատություն, սակայն ես հրաժարվում էի` նախընտրելով ապրել այդպես: Ինձ համար անգամ քնելն էր սարսափելի: Արդյունքում, այդպես ես գայատևեցի 7 տարի»,- ասել է Սոսո Պավլիաշվիլին:
Զրույցի ընթացքում, Պավլիաշվիլին պատմել է նաև, որ երբ հիվանդությունից 7 տարի անց նա հանդիպել է իր երկրորդ կնոջը` Իրինային, և երբ ծնվել են նրանց դստրերը, Սոսոյի առողջական վիճակը միանգամից բարելավվել է:
«Հիմա ես արդեն մտածում եմ, որ հենց այդպես էլ պետք էր լինել: Եվ, փառք Աստծո, որ ամեն ինչ հենց այդպես եղավ: Դստերս ծննունդից հետո ինձ մոտ ամեն ինչ վերացավ: Եվ այդտեղ ես հասկացա, որ մինչ այդ ճիշտ չեմ ապրել: Ես հասակացա, որ անընդհատ գնացել եմ դեպի անդունդի կողմը և գուցե արդեն վաղուց մահացած կլինեի կամ ինձ սպանած կլինեին, որովհետև այն կարևոր մարդկանցից շատերը, ովքեր տարիներ շարունակ շրջապատել են ինձ, արդեն վաղուց ողջ չեն»: