▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսանկարը ևս պատմություն է՝ վեպ, դրամա, սեր. Մայ Անուշավանյան

Այսօր լուսանկարիչներ շատ ենք հանդիպում, ինչպե՞ս կբնութագրեք ձեզ, որպես լուսանկարչուհի:

 

-  Ես ինձ երբևէ չեմ որակել կամ անվանել լուսանկարիչ: Միշտ ասում եմ, որ սա իմ հոբբին է և չեմ պատկերացնում ինձ առանց ֆոտոխցիկի:

 

Առհասարակ ո՞րն է ձեր ներշնչանքի աղբյուրը:

 

-  Գեցեցիկը… բնությունը հրաշագեղ է և  բնության կողմից տրված ամեն երևույթ, իր, առարկա, լինի դա հողեղեն, կամ անմարմին, կարող է <<տեսնել աչքս>>, իսկ երբ տեսնում եմ՝ անկարող եմ չնկարել: 

 

Որպես լուսանկարչուհի ձեզ բնութագրելու դեպքում համեստորեն խուսաբեցիք պատասխանել բուն հարցիս: Ձեր լուսանկարներն ինչո՞վ են տարբերվում , ի՞նչն է բնորոշ հենց ձեզ:

-  Չխուսափեցի , այլ հստակ ասացի ինչպես եմ վերաբերվում լուսանկարչությանը. Հոբբի…

Իսկ հարցին, թե ինչով են տարբերվում իմ նկարները,  հստակ կասեմ՝ ֆիքսում եմ պահի իրական կադրը, և պատմում լուսանկարի տեսքով, առանց բառերի:

Լուսանկարները ևս պատմություններ են՝ վեպեր, դրամաներ, սեր……  Մեկնաբանություն կարող է անել ամեն ոք, ամեն մի լուսանկարիս համար, իսկ ես անձամբ երբևէ չեմ պատմում, թե ինչ տեսա ակնթարթում, դա իմ ներաշխարհն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի՞նչ  չեք նկարում, եթե իհարկե կա նման բան:

 

-   Այո՛ , կա: Լուսին, բայց ունեմ ընկերներ, կան աշխարհահռչակ լուսանկարիչներ,  ովքեր հիանալի կերպով մատուցում են լուսնի գեղեցկությունը: Գնահատում եմ նրանց գործը:

-           

Մոսկվա կինոթատրոնում ունեցել եք անհատական ցուցահանդես դեռևս մեկ տարի առաջ. Ո՞ւմ առաջարկն էր

 -  Իհարկե, դա իմ ընկերների՝ Կարինե Գևորգյանի , Արսեն Ասլանյանի մատուցած անակնկալն էր: 

Այդ օրը նախատեսված էր մրցույթ ՎԵՀ հիմնադրամի կողմից, ի դեպ Կարինե Գևորգյանն ու ես հանդիսանում ենք համահիմնադիր ղեկավարները ՎԵՀ երիտասարդական բարեգործական հիմնադրամի:

Նրանք ասացին, որ շատ լավ առիթ է ներկայացնելու իմ լուսանկարները: Փոքր -ինչ վերապահումով, բայց ուրախությամբ համաձայնեցի:

Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս:

 

Կա այնպիսի մի նկար, որն առանձնացնում եք բոլորից:

 

- Այո, ունեմ, թերևս կարծում եմ չեմ ունենա այսպիսի նկար <<Ապավենն ու Սևակը>>. Ապավենը զարմիկս է, ի դեպ այս նկարով անցյալ տարի մենք հաղթող դարձանք Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ֆեյսբուքյան մրցույթում, այն արժանացավ ամենաշատ հավանություններին:

 

Շարունակում եք նկարե՞լ:

 

  -Երբեք էլ չեմ դադարի :

 

 

Հեղ. ՝ Սաթինե Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին