▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Յուլիա Սավիչևայի հարսանեկան արարողության լուսանկարները և տեսանյութը

Մոսկվայի Vegas առևտրի կենտրոնում տեղի է ունեցել երգչուհի Յուլիա Սավիչևայի հարսանեկան արարողությունը: 27-ամյա երգչուհու ընտրյալը երգահան Ալեքսանդր Արշինովն է, ով արդեն ավելի քանի 10 տարի է, ինչ համարվում է Յուլիայի քաղաքացիական ամուսինը: Ամուսնական զույգին շնորհավորելու են եկել ռուսական շոու բիզնեսի մի շարք երգիչ, երգչուհիներ, ովքեր բացի թանկարժեք նվերներից, զույգին շնորհավորել են նաև իրենց ստեղծագործություններով: Իսկ անձամբ հարսնացուն կատարել է «Невеста» երգը` նվիրելով այն իր ամուսնուն: Ի դեպ` հարսանեկան նվերցներից, թերևս, ամենահիշարժանը երգչուհու պրոդյուսերի` Մաքսիմ Ֆադեևի անակնկալն էր: Այսուհետ, ամուսնական զույգը հնարավորություն կունենա իր հանգիստը վայելել Բալիում գտնվող իրենց առանձնատանը, որի բանալիները նրանց է շնորհել հենց Մաքսիմ Ֆադեևը: Իսկ ահա բացի համեղ հյուրասիրությունից, հյուրերին երեկոյի վերջում մատուցվել է հարսանեկան հսկայական տորթը: Նշենք, որ հարսանեկան արարողությունը վարել է Լերա Կուդրյավցևան, ով նաև հարսնացուի մտերիմ ընկերուհիներից է:

 

 


 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին