▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալլա Բորիսովնան ինձ թևեր է տվել. Մարիամ Մերաբովա

Երեկ տեղի ունեցավ ռուսական «Голос» նախագծի հերթական մենամարտ փուլը, որի ընթացքում իր խմբի մյուս երկու մասնակիցների հետ ելույթ ունեցավ նաև հայազգի Մարիամ Մերաբովան, ով դեռ կույր լսումների փուլում կարողացել էր հիացնել մարզիչների անդամներին: Տեղեկացնենք, որ ի ուրախություն մեզ` Մերաբովան հաջորդ փուլում է: Ելույթից հետո ռուսական ԶԼՄ-երից մեկում տված հարցազրույցում Մարիամը պատմել է իր հուզմունքների, ինչպես նաև իր և Ալլա Պուգաչովայի հարաբերությունների մասին:

Երրգչուհին պատմել է, որ արդեն 15 տարի է` ամուսնու հետ հիմնել են «Мирайф»  խումբը և հենց այդ պատճառով է, որ նա մասնակցում է «Голос»-ին, քանի որ նրանց հարկավոր է ձեռք բերել մեծ հանդիսատես.

«Իհարկե, միայնակ ես գոյություն չունեմ: Ես կամ միայն իմ ամենամեծ ուսուցչի` ամուսնուս, շնորհիվ: Ինչ ես անում եմ, անում եմ մեր երկուսի անունից»,- ասել է Մարիամ Մերաբովան:

Անդրադառնալով իր մարզչի ընտրությանը` Մերաբովան նշել է, որ դեռ շատ վաղուց ցանկություն ուներ ավելի մոտ լինել Ագուտինի արվեստին և ամբողջությամբ նվիրվել նրա նման վարպետին: Իսկ ահա ինչ վերաբերում է Ալլա Պուգաչովայի և իր հարաբերություններին, Մարիամ Մերաբովան պատասխանել է, որ շատ հարգում և սիրում է Ալլա Բորիսովնային և որ բավական հաճույքով է դասավանդում նրա հիմնած երաժշտական դպրոցում: Իսկ այն հարցին, թե արդյոք Պուգաչովան կարծիք է հայտնել Մերաբովայի ելույթների վերաբերյալ, Մարիամը պատասխանել է.

«Ալլա Բորիսովնան այդքան էլ չռայլ չէ իր խոսքերում, բայց նշեմ, որ այն մի քանի նախադասությունը, որը լսել եմ նրանից, ինձ թևեր է տվել: Շատ դժվար է խոսել նրա մասին, բայց, իհարկե, ես շնորհակալ եմ նրան, որ, այնուամենայնիվ, գնահատել է իմ աշխատանքը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին