▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թատրոնի դերասանն այսօր «կոպեկներ» է ստանում, բայց դրա դիմաց տալիս է իր ողջ էներգիան. Անի Քոչարյան

Life.Panorama.am-ը գրում է. Այսօրվա զրուցակիցը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Անի Քոչարյանն է, ում հեռուստադիտողը ծանոթ է նաև դեռ առաջին հայկական սերիալներից: Դերասանուհի, ով երբեք չի խառնում բեմի և կյանքի «դիմակները»…

-Անի, կարծեք թե թատրոնում շատ զբաղված եք, այո՞:

-Այո, ամսի 29,30-ին պետք է նոր ներկայացման պրեմիերա հանձնենք հանդիսատեսի դատին:

-Իսկ ի՞նչ ներկայացում է, ո՞վ է պիեսի հեղինակը:

-Թամար Հովհաննիսյանի կողմից է գրվել պիեսը, նա նաև ռեժիսորն է: Ներկայացումը կոչվում է «Վերջին կանգառ»:

-Այդ զբաղվածության պատճառո՞վ Ձեզ էկրաններին չենք տեսնում, թե՞ հրավերներ չկան դեռևս:

-Հրավերներ եղել են, բայց ընդունել չէի կարող, ֆիզիկապես չէի հասցնի: Ներկայացման պրեմիերան հանդիսատեսին հանձնելուց հետո ավելի հանգիստ կլինեմ և արդեն կմտածեմ այդ ուղղությամբ:

-Սերիալները չե՞ն ձանձրացնում դերասանին:

-Իմ աշխատանքն է, ինչո՞ւ պետք է ձանձրանամ: Չի կարելի հոգնել և ձանձրանալ այն բանից, ինչը քո աշխատանքն է, սիրում ես: Իհարկե, թատրոնն ավելի հաճելի աշխարհ է, բայց սերիալում կամ ֆիլմում նկարահանվելը նույնպես իր հետաքրքրությունն ունի: Նաև մի լավ կողմ ունի՝ առավել է վարձատրվում, քան թատրոնում: Պարզապես ժամանակ առ ժամանակ պետք է դադար լինի, որպեսզի հեռուստադիտողն ինքը չձանձրանա և չհոգնի անընդհատ նույն դեմքերը տեսնելուց:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին