Արդեն մի քանի ամիս է` հանրության շրջանում բուռն կերպով քննարկվում Է ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի և երգչուհի Վալերիայի միջև եղած կոնֆլիկտը, որի պատճառը Վոլոչկովայի վիրավորանքներն էին` ուղղված Վալերիային այն բանի համար, որ վերջինս իր ամուսնու` պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի հետ, ռուս արտիստներին կոչ էր արել այլևս ելույթ չունենալ Ուկրաինայի համար:
Հիշեցնենք, որ Վալերիան մտադիր էր նույնիսկ դատական հայց ներկայացնել պարուհու դեմ, սակայն որոշ ժամանակ հետո պարզվեց, որ վերջինս որոշում է կայացրել պարզապես լռել:
Տեղեկացնենք սակայն, որ օրերս «Россия 1» հեռուստաալիքով կայացած «Прямой эфир» թոք-շոուի տաղավարում Անաստասիա Վոլոչկովան հրապարակավ ներողություն է խնդրել Վալերիայից և նրա ամուսնուց: Այս մասին իր Instagram-ում պատմել է Վալերիայի փաստաբանը, ով ևս ներկա է գտնվել տվյալ թոք-շոուին: