Արդեն տեղեկացրել ենք Վալերիա-Անաստասիա Վոլոչկովա աստղային պատերազմի մասին: Վերջինս երգչուհուն անվանել էր «քաղաքական մարմնավաճառուհի», իսկ նրա ամուսնու`Իոսիֆ Պրիգոժինի մասին էլ ասել էր, որ նա տղամարդ չէ: Ինչին ի պատասխան էլ զայրացած Պրիգոժինն ասել էր հետևյալը.
«Շփվել նրա հետ` նշանակում է չհարգել ինքն իրեն: Ինչ վերաբերում է այն փաստին, թե տղամարդ եմ ես, թե ոչ, այդ մասին փաստում է իմ վեց երեխաների առկայությունը: Իմ տղամարդն իմ ոտքերի արանքում է:
Հատկանշականն այն է, որ օրեր առաջ «Россия 1» հեռուստաալիքով կայացած «Прямой эфир» թոք-շոուի տաղավարում Անաստասիա Վոլոչկովան հրապարակավ ներողություն է խնդրել Վալերիայից և նրա ամուսնուց:
Նրա ներողությունը մեկնաբանել է Իոսիֆ Պրիգոժինը` ասելով հետևյալը.
«Շատ դժվար է վտարանդի մարդու ձեւով ապրել սեփական երկրում։ Հավանաբար նա հասկացել է իր սխալը։ Կարծում եմ, որ ինչ-թր մեկը դրդել էր նրան այդ քայլին դիմել, քանի որ մեր ասպարեզում շատ «բարին կամեցողներ» կան։ Կարող եմ ասել, որ նա մեր դեմ ոչինչ չի ունեցել, պարզապես մեծ հիմարություն է արել։
Մարդիկ Վալերիային մեղադրում էին Ուկրաինայի անկման մեջ։ Սկզբում ես բարկանում էի, իսկ հետո ավելի ու ավելի հանգիստ էի վերաբերում դրան՝ փորձելով խնայել նյարդերս։ Անցավ որոշ ժամանակ եւ նա հասկացավ, որ սխալ է եւ ներողություն խնդրեց. սա մեծ առաջընթաց է։ Ինչպես Աստվածաշնչում է գրված «Սովորիր ներել, որ քեզ էլ ներեն»։ Շուտով Ամանոր է եւ Նոր տարին պետք է բարձր տրամադրությամբ դիմավորել»