▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի դստեր` 74.000 դոլար արժողությամբ ամանորյա նվերը

Ռեփեր Քանյե Ուեսթը հերթական անգամ ապացուցել է, որ ոչինիչ չի խնայում դստեր համար: Բանն այն է, որ Ամանորին մեկուկես տարեկան Նորթը հայրիկից նվեր կստանա թագավորական թագ, որը զարդարված կլինի բազմաթիվ ադամանդե քարերով: Թագի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 62 հազար դոլար: Իսկ 12 հազար դոլար ռեփերը կտրամադրի թագի կրկնօրինակին, որը որ իր չափերով շատ ավելի փոքր կլինի: Ըստ փոքրիկի հայրիկի խոսքերի` նա ցանկանում է, որպեսզի իր դուստրն իրեն իսկական արքայադուստր զգա: Իսկ ինչ վերաբերվում է ռեփերի կնոջը` Քիմ Քարդաշյանին, ապա նա ևս առանց թանկարժեք նվերների չի մնա: Ըստ որոշ աղբյուրների` Քանյեն Քիմի համար ձեռք է բերել հատուկ պատվիրված դիզայներական հագուստ, կոշիկներ, զարդեր և աքսեսուարներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին