Եվ այսպես, որոնք են այն գործոնները, որոնց ազդեցությամբ սերիալները ավելի մեծ հաջողության են հասնում հանրության մեջ ու քննադատների շրջանում:
Թերևս առաջինը պետք է խոսել ակտուալության մասին: Լև Մանովիչն իր “Նոր միջոցների լեզուն” գրքում խորհրդածում է այն նոր ձևերի մասին, որոնով մենք ընկալում ենք այսօր մշակույթը մատնանշելով այն արագությունը, որով ընթացիկ իրադարձությունը լուսաբանվում է: Կինեմատոգրաֆում սակայն, այն ինչ այսօր է տեղի ունենում էկրանավորվում ու հանրությանն է ներկայացվում միայն մի քանի տարի անց: Սերիալները սակայն օրվա իրադարձությունը կարող են ներառել ու լուսաբանել ներկայացնել նույն օրվա մեջ: Սերիալային շատ դրվագներ պատմում են այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել ընդամենը երկու երեք շաբաթ առաջ: Նշվածի բնութագիչ օրինակներից է Netflix ընկերությունը, որը զբաղվում է ընթացիկ կամ լրահոսային ֆիլմերի ու սերիալների արտադրությամբ ու արդեն թողարկել է սեփական լայն ճանաչում ստացած “Խաղաքարտե տնակը” սերիալը: Վերջնիս երկրորդ եթերաշրջանի առաջնելույթը, Քեյվին Սփեյսիի գլխավոր դերակատարությամբ, կայացավ անցյալ տարվա փետրվարին և ողձ շրջանի ընթացքում հերոսները հիշատակում էին այդ թվականը: Այդպիսով սերիալի ստեղծողները ասես ակնհայտ ակնարկ էին կատարում իրենց առավել նվիրված հեռուստադիտողներին, ովքեր Սիրահարների օրը նշանավորել էին “Խաղաքարտե տնակը” սերիալի երկրորդ եթերաշրջանի մեկնարկով:
Համաշխարհային հեռուստաարդյունաբերությանմեջ առավել մեծ պահանջարկ ունեն այն ամենը, ինչն ավելի ժամանակակից է, նոր ու ակտուալ,որն էլ վերջինիս արժանահավատություն հավաստիություն է տալիս: Հեռուստատեսության մեջմենք ավելի սուր կերպով ենք զգում իրականության զգացողությունը իր բոլոր դրական ուբացասական կողմերով հանդերձ, քանի որ ռետուշի համար ուղղակի ժամանակ չի մնում: Հենց այդ պատճառով սերիալներում առավել ռելիեֆայինկարելի է զգալ արդիականության ոգին, քան գեղարվեստական ֆիլմերում: Օրինակ`ընտանիքի թեման, որն այդքան քննարկվում է կինոնկարներում, շատ արդիական է երևումայնպիսի սերիալներում, ինչպիսիք ենք “Ակնհայտը”, “Ամերիկյան ընտանիքը” “Հարազատբարեկամները”:
Մի շարքսերիալների ստեղծողներ ավելի հեռուն են գնացել ցույց տալով մեզ ապագայի մեր իսկսեփական “ես”-ը, որի ժամանակն իրականում արդեն եկել է:
Ինչպես կարելի էդրան հասնել: “Սև հայելի” սերիալում խոսքը գնում է բոլոր ժամանակակից էլեկտրոնայինսարքերի սև էկրանների մասին` սմարթֆոնների, պլանշետների և այլն, որոնցում արտացոլվումեն հենց մեր ես-ի ամենամութ կողմերը: Այս մինիսերիալը, որն արդեն երկու եթերաշրջանէ, ինչ գնում է ամենահայտնի հեռուսատեսությունների եթերներով, պատմում էսոցիալական ցանցերի անվերահսկելիության մասին, որտեղ տեղադրված որևէ տեսանյութը միքանի ակնթարթում կարող են դիտել միլիոնավոր մարդիկ ու թե ինչպես կտտանքները կարողեն վերածվել դիտելի տեսարանների, թե ինչպիսին է փառքի ու դրամի տենդը, կամ թե ինչէ իրենից ներկայացնում միկրոչիփի ունեցած հիշողությունն իրենից կամ ի վերջո, թեինչպիսին են մարդ-էլեկտրոնային սարքեր փոխհարաբերությունները ...
Իհարկե նմանատիպ թեմաները արծարծվել ենգիտաֆանտաստիկ գրականության ու ֆիլմագրության մեջ, սակայն այժմ տարբերությունն այնէ, որ սերիալներում դրանք դրվել են որոշ առանձնահատկությամբ. դրվել են այնհարցերը, որոնք կարող են իրականություն դառնալ ամենամոտ ապագայում:”