▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արքայազն Հարին և ռուս մոդելը սիրավեպ ունեն

 

Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին կրկին սիրահարվել է։ Նա բաժանվել էր իր ընկերուհուց՝ Քրեսիդա Բոնասից, նախորդ տարվա ապրիլին, և մինչ օրս նրա սիրտն ազատ էր։ Սակայն այժմ 30-ամյա թագաժառանգը մեկ այլ շիկահեր է գտել. թագավորական ընտանիքի անդամի նոր ընկերուհին ռուսական ծագում ունեցող Եկատերինա Գուսևան է, գրում է Комсомольская правда-ն։
 
Հարիին գերած գեղեցկուհին 23 տարեկան է, ապրում է Մայնի Ֆրանկֆուրտում։ Համագործակցում է «Bareface» և «Wilhemina Models» մոդելային գործակալությունների հետ, շատ է նկարահանվում գովազդի և ամսագրերի համար։
 
Եկատերինան շատ է շրջագայում աշխարհում և ներկա է լինում VIP-երեկոների։ Նման մի միջոցառման ժամանակ էլ նա ծանոթացել է Հարիի հետ։ Զույգը հանդիպել է 2014թ. նոյեմբերին Աբու Դաբիում՝ զբոսանավի վրա կազմակերպված երեկոյի ընթացքում։
 
«Ես աստիճաններով իջնում էի և հանկարծ տեսա արքայազն Հարիին, շատ մոտիկից։ Նա նայեց ինձ և ժպտաց։ Այնուհետև ինձ հրավիրեցին VIP-գոտի։ Հարին նստած էր իր 6 ընկերների հետ։ Ու թեև թանկարժեք շամպայնը հոսում էր, արքայազնը և նրա ընկերները նախընտրում էին օղին։ Մենք սկսեցինք զրուցել, նա ձեռք էր տալիս իմ մազերին, շոյում պարանոցս։ Մենք գնացինք պարելու և այդ ժամանակ համբուրվեցինք»,- պատմել է Գուսևան։

2014 ապրիլին Մեծ բրիտանիայի արքայազն Հարին բաժանվել էր իր ընկերուհուց՝ Քրեսիդա Բոնասից և այդ օրից ի վեր նրա սիրտն ազատ էր:

 Այժմ բրիտանական լրատվամիջոցները արքայազնին նոր սիրավեպ են վերագրում՝ 30-ամյա թագաժառանգը մեկ այլ շիկահեր է գտել: Комсомольская правда-ն գրում է, որ թագավորական ընտանիքի անդամի նոր ընկերուհին ռուսական ծագում ունեցող Եկատերինա Գուսևան է, ով 23 տարեկան է և ապրում է Մայնի Ֆրանկֆուրտում։ Համագործակցում է «Bareface» և «Wilhemina Models» մոդելային գործակալությունների հետ, շատ է նկարահանվում գովազդի և ամսագրերի համար։ 

Եկատերինան շատ է շրջագայում աշխարհում և ներկա է լինում VIP-երեկոների։ Նման մի միջոցառման ժամանակ էլ նա ծանոթացել է Հարիի հետ։ Զույգը հանդիպել է 2014թ. նոյեմբերին Աբու Դաբիում՝ զբոսանավի վրա կազմակերպված երեկոյի ընթացքում։ «Ես աստիճաններով իջնում էի և հանկարծ տեսա արքայազն Հարիին, շատ մոտիկից։ Նա նայեց ինձ և ժպտաց։ Այնուհետև ինձ հրավիրեցին VIP-գոտի։ Հարին նստած էր իր 6 ընկերների հետ։ Ու թեև թանկարժեք շամպայնը հոսում էր, արքայազնը և նրա ընկերները նախընտրում էին օղին։ Մենք սկսեցինք զրուցել, նա ձեռք էր տալիս իմ մազերին, շոյում պարանոցս։ Մենք գնացինք պարելու և այդ ժամանակ համբուրվեցինք»,- պատմել է Գուսևան։

SPLASH NEWS

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին