▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոլումբիացի գեղեցկուհին «Միսս տիեզերք-2014»-ի հաղթողն է

Մայամիում հունվարի 25-ին կայացել է «Միսս տիեզերք-2014» մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Կոլումբիայի ներկայացուցիչ Պաուլինա Վեգան: Zap2it.com-ը հայտնում է, որ երկրորդ տեղում է ԱՄՆ-ի ներկայացուցիչը, երրորդում՝ Ուկրաինայինը:


Մրցույթի հաղթողը թագը ստացել է «Միսս տիեզերք-2013»-ի հաղթող վենեսուելացի Գաբրիելա Այլերի ձեռքից:
Պաուլինան առաջինն է ճանաչվել «Միսս տիեզերք-2014»-ի 88 մասնակիցներից:

Վեգան ծնվել է 1993թ. հունվարի 15-ին, ութ տարի է՝ մոդել է աշխատում: Աղջիկը բազմանդամ երաժշտական ընտանիքից է:

Մրցույթին մասնակցում էր նաեւ հայուհի Ջոանա Ռիվա Կարապետյանը, որը ներկայացնում էր Ուկրաինան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին