▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աղի բլիթ ուտելու կարիք այլևս չունեմ». Սիլվա Հակոբյան

Esem.am-ը գրում է. Այսօր շատ երիտասարդներ աղի բլիթ են ուտում՝ երազում  իրենց սիրուն տեսնելու մեծ հույսով: Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերվա հետ կապված մի շարք ավանդույթներ կան: Երգչուհի Սիլվա Հակոբյանը խոստովանեց, որ ժամանակին պարտաճանաչ հետևում էր սովորույթին, սակայն այս տարի խախտել է ավանդույթը:

«Աղի բլիթ ուտելու կարիք այլևս չունեմ: Քանի որ ունեմ հարգելի պատճառ, այլևս չեմ ուզում տանջամահ անել ինձ: Ես ապրում եմ ներկայով և վայելում իմ սերը»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ իր համար աղի բլիթ ուտելը հեշտ չի եղել: «Ամեն տարի շատ դժվարությամբ էի ուտում, քանի որ աղակեր չեմ: Եղել են դեպքեր, երբ կեսն եմ կերել»,- ավելացրեց նա:

Մինչ իր երկրորդ կեսին՝ Դավթին, հանդիպելը Սիլվան ամեն տարի աղի բլիթ է կերել: «Անկախ նրանից՝ երազ կտեսնեի, թե ոչ  ուտում էի, քանի որ ուզում էի ավանդույթի մասնակիցը դառնալ: Չեմ սիրում կանխագուշակումներ անել, սակայն սա շատ լավ ավանդույթ է: Բոլոր աղջիկներն ու տղաները, ովքեր դեռ միայնակ են, թող փորձեն՝ թեկուզ հետաքրքրության համար: Գուցե նաև բախտը ժպտա, որովհետև շատերն իսկապես ճիշտ երազ են տեսել»,- նշեց երգչուհին, ով երբեք երազում չի տեսել սիրելիին:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին